16 09 2021

Վատագույն դեպքում ունենք այդ պլան Բ-ն․ Քերոբյանը Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի մասին



Կառավարության նիստից հետո Yerevan.Today-ի լրագրողը հետաքրքվեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից՝ երբ ասում եք՝ նորմալ կյանք, ինչպե՞ս եք պատկերացնում, նորմալ կյանքն այս պայմաններում ինչպե՞ս պետք է կառուցենք։ Նախարարը պատասխանեց․

«Նախորդ միջադեպի ժամանակ մի օգտատեր ինձ գրեց՝ էսպես ո՞նց կլինի ապրել, ամեն ինչ քանդվում է եւ այլն, բայց կես ժամ հետո նույն մարդու ֆեյսբուքի նկարները, որ նայում էի՝ քեֆի մեջ էր։ Ձեր հարցին վերադառնալով՝ դուք այսօր նորմա՞լ եք ապրել, գիշերը նորմա՞լ եք քնել, երեկ երեք անգամ հաց կերե՞լ եք, թե՞ չէ։ Երեկ չեք ապրե՞լ։ Երբ դրամատիզացնում եք իրավիճակը, տրագիկ եք սարքում, նաև ձեզ նայեք՝ ի՞նչ եք արել, արդյոք դուք նույն դրամատիզմով եք ապրել։ Պարզ է, որ մենք բոլորս ապրում ենք, երեխաներ ունենք, նորմալ կյանքով ապրում ենք։ Դրամատիզացնելն ընդամենը վնաս է տալիս, պետք է սառնասրտորեն․․․ Ես օրական 15 ժամ եմ աշխատում, բայց կան գերատեսչություններ, որոնք զբաղվում են այդ հարցերով, տեսնում եք՝ խնդիրն առաջանում է, հետո՝ լուծվում է»։

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի վիճակի վերաբերյալ հարցին՝ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց․

«Դուք գիտեք, որ մենք ունենք նաեւ շրջանցիկ ճանապարհ, որը լավը չի, բայց աշխատող ճանապարհ է. վատագույն դեպքում ունենք այդ պլան Բ-ն: Մենք հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, որ այդ ճանապարհը դառնա ավելի հարմարանցնելու համար: Նաեւ գիտեք, որ Հյուսիս-Հարավի Քաջարան-Սիսիան հատվածի հետ կապված շատ մոտ ենք գործնական խոշոր քայլեր անելուն: Կառավարությունը նախատեսում է մոտ 1 մլրդ դոլար ներդնի այդ հատվածի շինարարության համար»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ