14 09 2021

Ինչպիսի՞նն էր Ձեր վերաբերմունքը, երբ Փաշինյանը հայտարարում էր՝ շրջափակել դատարանները․ Խամոյանը՝ Այվազյանին



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանից հետաքրքրվեց՝ ինչպիսին է եղել իր վերաբերմունքը, երբ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 20-ին հայտարարում էր՝ շրջափակել դատարանները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ սահմանված դատավորի վարքագծի ու էթիկայի կանոննների հիմքով պարտավոր եմ ապահովել քաղաքական զսպվածություն ու չեզոքություն, իսկ քանի որ հարցը վերաբերում էր քաղաքական գործընթացներին, հետևաբար, թույլ տվեք ձեր հարցին չպատասխանել», - ասաց դատավոր Հրաչ Այվազյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ