13 09 2021

Ձեր որոշման պատճառով Չարչյանը կյանքի և մահու կռիվ է տալիս, պատրաստվո՞ւմ եք նրան այցելել․ Նազարյանը՝ Մուկուչյանին



Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մի քանի հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։

Պատգամավորը հետաքրրքվեց, թե ինչու իշխանությունները և ԿԸՀ-ն չեն մաքրում ընտրացուցակները, քանի որ այդ ցուցակներում կան մարդիկ, որոնք արդեն 20 տարի օրինակ ՀՀ քաղաքացի չեն։

Պատգամավորը նաև հարց ուղղեց ընտրությունների ժամանակ կլիրառվող մատնահետտքով սարքերից․ «Այդ սարքերը մեկը մյուսի հետ կապ չունեն, այսինքն ընտրակեղծարար Պետրոսը եթե մի տեղ մատնահետք տա, հետո գնա մեկ այլ տեղ մատնահետք տա, այդ սարքը այդ խնդիրը չի լուծում։ Այդ դեպքում ինչի՞համար են այդ սարքերը՝ մարդկանց վրա հոգեբանական ազդեցություն ունենալու, թե տեսեք ընտրությունները արդար են, կամ ի՞նչն է խնդիրը, որ այդ սարքերը  կապով չեն կապվում իրար, որ ընտրակեղծարար Պետրոսը  շատ հեշտությամբ բռնվի»,- ասաց Նազարյանը։

Վերջում Գեղամ Նազարյանը խոսեց իր գործընկեր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասին․

«Երբ դուք որոշում կայացրեցիք, որի հետևանքով Արմեն Չարչյանը կյանքի և մահու կռիվ է տալիս հիվանդանոցում, երբեք  պատրաստվում այցելել Արմեն Չարչյանին և պատրաստվում եք արդյո՞ք նրան այցի գնալ հիվանդանոց, թե՝ ոչ»։

Մուկուչյանի պատասխանները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ