«Փաստ»-ը գրում է․
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, Մոսկվայում սկզբունքային որոշում է կայացվել բազմակողմանի ամրապնդել հայ-ռուսական կապերը` տալով նրանց նոր լիցք, ըստ ամենայնի՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը դիմագրավելու նպատակով: Մասնավորապես, իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցությունը Մոսկվա այցելելու և քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու հրավեր է ուղարկել «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ «Փաստի» աղբյուրի, առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի կուսակցության ղեկավարների հետ, կքննարկվեն տարածաշրջանում հնարավոր զարգացումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը