Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Բավական է աջուձախ օգտագործեք «Արցախի կորուստ» արտահայտությունը։ Արցախը չենք կորցրել, կորցրել ենք Արցախի մի մասը, որը թշնամին ստացել է գործարքի ու նվիրատվության հետևանքով։
Արցախի այն մասը, որը մեզ է մնացել և որտեղ հայեր են ապրում, հայկական պետականության սիրտն է, իսկ այն դեռ բաբախում է։ Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Ճարտարը, Ասկերանը, Բերձորն ու բազմաթիվ այլ բնակավայրեր մերն, չենք կորցրել, եթե ամուր լինենք, չենք էլ կորցնի։
Հուսալքությունը նույն բանն է, ինչ դավաճանությունն ու թշնամու հետ գործարքով Շուշի հանձնելը։ Մի հավասարվեք անհայրենիք սրիկաներին։ Արցախը չենք կորցրել, բայց կարող ենք վերադարձնել կորցրած հատվածը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը