09 09 2021

Արմեն Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել պրեկոմայով, ինչը խիստ մտահոգիչ է. Թագուհի Թովմասյան



Այցելել եմ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին, ում վիճակն իսկապես շատ ծանր է, ծայրահեղ բնութագիրը կսազեր: Ազգային ժողովում Հայաստանի և Արցախի ՄԻՊ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Պարոն Չարչյանը, բժշկական կենտրոն է տեղափոխվել էնդոկրինոլոգիական բաժանմունք մոտ 20 բարձրության շաքարային դիբետի տվյալներով, ինչը խիստ մտահոգիչ է, որովհետև սովորական նորմայով պետք է լինի 6: Ըստ էության՝ նա հիվանդանոց է տեղափոխվել պրեկոմայով, ինչը ևս խիստ մտահոգիչ է»,- ասաց պատգամավորը:

Թագուհի Թովմասյանը նաև հավելեց, որ պրոֆեսոր Չարչյանի փոխանցմամբ՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում և խոշտանգում՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ