Արմեն Չարչյանի առողջական վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ մեր իրականությունում կատարվող դաժան վրեժխնդրության դիմաց չեն կանգնել և նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ Այս մասին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։
«Պարոն Չարչյանը շատ վատ է։ Այնտեղ բժիշկ չկար, բացի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից», - ասաց Վահե Հակոբյանը հավելելով որ նրանք մեծ թվով են եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը