Շատերը տեսան, որ սա պատերազմ չէ այլ սա ինչ-որ տարօրինակ սցենարով կինո է, որտեղ զոհերը իրական էին և ուղղակի մեր բանակին չէին թողնում կռվել, պաշտպանել Արցախը։ Այս մամուլի ասուլիսում ասաց Արցախի հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանը պնդում է, որ եղել է դավաճանություն, սակայն մինչ այժմ նույն իշխանությունների կողմից հայտարարված դավաճանության որևէ դեպք չի բացահայտվել։
«Շատ բաներ են ջրի երես դուրս եկել։ Մենք որպես պատգամավորներ իրավունք ունենք հարցումներ անել և մեր խմբակցության ղեկավարը ունի հարցումների կույտ, թե որտեղից ինչ է գնվել, ինչը որտեղ է վաճառվել։ Բյուջեի ծախսերի կամ հիմնադրամի հետ կապված հարցերին սակայն մեզ պատասխանել են, որ պետական գաղտնիք է և հանրայնացման ենթակա չէ։ Եվ համոզվում ես, որ այդ մարդիկ պատերազմից հետո լծված են գումար աշխատելուն»,-նշեց ԱՀ պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը