Արմեն Չարչյանի ծառայությունը երկրի, մեր պետականության, հայ ազգի համար անուրանալի է։ Մարդ, ով լինելով բժիշկ՝ առաջնագծում էր արցախյան ազատագրական պայքարի առաջին իսկ օրվանից: Լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
«Նա ռմբակոծությունների ժամանակ շտապ օգնության մեքենայով կարողանում էր գալ առաջին գիծ և մեր վիրավոր տղերքին հանել, բերել հոսպիտալ ու վիրահատել: Նա հազարավոր մարդկանց կյանքեր է փրկել և օգնել: Ուզում եմ կոչ անել բոլոր այն մարդկանց, որոնք ունեն բարոյական, արժեքային համակարգ, ունեն հոգու պարտք Արմեն Չարչյանի նկատմամբ, որքան նրա կյանքը երկարի, այնքան ձեր կյանքն է երկարելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը