«Այսօր սահմանազատումից խոսելը չի բխում մեր պետության շահերից»,- այս մասին նշեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հրավիրված ասուլիսի ընթացքում։
Բանախոսը պատահական չհամարեց այն, որ առաջին անգամ թուրքական կառավարությունը շնորհավորեց ոչ թե հայ ժողովրդին այլ՝ կառավարությանը։
«Ընդդիմությունը շատ նուրբ ու կարևոր անելիք ունի՝ ճիշտ պահին պրոցեսը վերցնել իր վրա, ալտերնատիվ լուծումներով հանդես գալ։ Չեմ ասում, թե ընդդիմությունը գալու է և չեղարկի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը սրանք ամբողջովին իրականացրել են, չեղարկելու բան էլ չկա։ Արագ-արագ իրականացրել են։ Բայց ընդդիմությունն այսօր ցանկացած պահից խաղը վերցնելու, զարգացումներն ամբողջությամբ իր տրամադրության տակ շարունակելու գործընթաց պիտի տանի», - ասաց Զաքարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը