Պրոֆեսոր Արմեն Չարչյանին միտումնավոր տանում են գեներալ Մանվել Գրիգորյանի ճանապարհով: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է հոգեբան Միհրդաատ Մադաթյանը:
«Սպանությունը միայն զենքով չի լինում Տիկնայք և Պարոնայք և մենք ոչ վաղ անցյալում տեսանք, թե ինչպես բոլորիս աչքի առջև սպանեցին Արցախյան առաջին ազատամարտի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանին։ Իհարկե ընթացքում բոլորս հասկացանք, որ «տուշոնկա շոուն», որը կազմակերպել էին այս իշխանությունները անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, իր մեջ ոչ մի հակաօրինական տարր չէր պարունակում, սակայն փաստը մնաց փաստ, որ գեներալը այլևս կենդանի չէ։ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատեցին միայն այն ժամանակ, երբ հասկացան, որ նա կմահանա ՔԿՀ-ում...
Հիմա նույն սպանության ակտը իրականացնում են պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ, սակայն մի քանի տարբերություն կա այս երկու պատմությունների միջև՝ եթե Մանվել Գրիգորյանի դեպքում ունեինք հորինած փշաքաղեցնող պատմություն, ապա այս դեպքում, ձերբակալությունը ուղղակի անհասկանալի պատճառներով է, պրն Չարչյանը ԱԺ պատգամավոր է և ունի անձեռնմխելիություն և ամենակարևորը, ես կարծում էի, որ բժշկական համայնքը և այն բոլոր տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պրն Չարչյանի շնորհիվ ԿՅԱՆՔ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ, կամ փոխել են իրենց կյանքի որակը, իրենց բողոքի ձայնը կարտահայտեն այս առիթով և հանրային որոշակի կարծիք կձևավորվի... Պարզվում է սխալվել եմ և «եղունգ ունես գլուխդ քորի» սկզբունքը, աշխատում է նաև այս, կարծես թե կրթված և մտածող խավի մոտ։ Իսկ երբեմն նույնիսկ աշխատում է «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքը և սկզբունքայնորեն այս իշխանություններին դեմ բժիշկներն ու մտածողները, արագորեն սկսում են տեղավորել փաշինյանական թիմի հաստ աղիքում, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՆՏԵՂ ԿԱ ՀԱՑ։
Մի խոսքով, այսօրվա Հայաստանի կրթված հանրությունը, լուռ նայում է թե ինչպես են այս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՍՊԱՆՈւՄ պրոֆեսոր Արմեն Չարչյանին, իրենց ուսուցչին, գործընկերոջը, բժշկին, մի խոսքով մեր դարաշրջանի հայ հումանիստներից մեկին, «խոհանոցներում» գլուխը տարուբերելով և շատ նեղ շրջապատում պախարակելով, սակայն բարձրաձայն վախենալով արտահայտել իրենց կարծիքը։
Ես դեմ եմ հակամարդասիրական այն գործընթացներին, որի մասին հաճախ հնչում է համացանցում, թե բժիշկները պետք է դադարեցնեն բուժական գործընթացը պահանջելով ազատ արձակել իրենց գործընկերոջը։ Սակայն քար լռությունը, որն այսօր տիրում է հանրության մեջ, այդ լռողներին ակամայից դարձնում է մարդասպանության հանցակիցներ»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը