ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ հարցը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Սա նաև Բաքվի և Երևանի քաղաքականության կենտրոնական թեման է, այդ թվում՝ բարձր մակարդակով: Մեր հիմնական ջանքերը կենտրոնացած են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վրա: Առաջնահերթություններից են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցումը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը»,-շեշտել է Զախարովան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը