ՀՀ-ում թշնամու կողմից ստեղծված իրավիճակին համահունչ գործողություններ ինչպես հետպատերազմական իրավիճակում, այնպես էլ նույնիսկ մայիսի 12-ին Գեղարքունիք, Սյունիք ներխուժումից հետո ՀՀ իշխանությունները որևէ ձև չեն արել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Անվտանգային նկատառումներից ելնելով շատ դեպքերում մենք չենք ներկայացնում խոցելիությունը և իշխանությունը օգտվում է այդ հանգամանքից և այդ պարագայում պատշաճ արձագանք չի իրականացվում կամ իշխանությունը չի գիտակցում դրա ռիսկերն ու սպառանալիքները, կամ գիտակցում է, բայց պատշաճ լուծումներ չի իրականացնում»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը