26 08 2021

Կապան-Ճակատեն ճանապարհը այս իշխանությունը առանձին հուշագրով ստորագրել է և հանձնել թշնամուն․ Գրիգորյան



Երեկ զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և շրջափակման մեջ են թողել մեր հայրենակիցներին, իհարկե ռուս սահմանապահների միջնորդությամբ հնարավոր է եղել մեր հայրենակիցներին դուրս բերել շրջափակումից։ Ազգային ժողովում դիմելով իշխող ոժն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ այդ միջպետական ճանապարհը ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհը այս իշխանությունը մեր բոլորիս թիկունքում առանձին հուշագրով ստորագրել է և հանձնել է թշնամուն, ասելով, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Ի վերջո կարողացա՞ք ապահովել Սյունիքում անվտանգությունը։ Երկու օր է խոսում եք խաղաղությունից, ի վերջո հասկանո՞ւմ եք,  որ այսպես խաղաղություն չեն կառուցում։ Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն այլ միայն ազգային նվաստացում»,-ասաց Գրիգորյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ