25 08 2021

Այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են գոյատևման խնդրի առջև․ Թադևոս Ավետիսյան



Ազգային ժողովում ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը անդրադարձավ հանրային կյանքի կարևորագույն ոլորտներին՝ տնտեսություն, սոցիալական պաշտպանություն, ժողովրդագրություն, աշխատանք և զբաղվածություն և հանրային կառավարում։

Ավետիսյանը նախ անդրադարձավ տնտեսությանը․ 

«Այս անգամ մեր իշխանական խոստումները վերաբերում են արդեն 2026 թվականին, խոստանում են տարեկան աճեցնել 7 տոկոսով օտարերկրյա ուղղակի ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել վեց տոկոսի։ Հիմա ինչ ունենք, փաստացի 2018 թվականին խոստանում էինք, մինչև 2050 թվականը ՀՆԱ-ի միջին տարեկան 9,5 տոկոսանոց աճ, ի՞նչ եղավ՝ իշխանափոխությունից հետո ՀՆԱ-ի աճը նվազեց և տարին 2018 թվականը ամփոփվեց 5․6 տոկոսով, 2019 թվականը ձեր ոսկեդարը փակվեց 7․6 տոկոս աճով։ Սակայն 2020 թվականին ՀՆԱ-ն կրճատվեց 7․4 տոկոսով շուրջ երկուսուկես անգամ ավել չափով, քան համաշխարհային տնտեսությունը և էապես ավել, քան մեր տարածաշրջանում։

Թադևոս Ավետիսյանի խոսքով, 2018 թականին ՀՀ-ում արձանագրվել է կապիտալի փախուստ, ինչը ՀՆԱ-ի աճի հիմնական գործոններից է։ 

«Պետական պարտքի բեռով շարունակաբար  ավելացնում եք նաև և սահմանափակում եք մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։ 2018-20 թվականներին ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքն աճել է 27 տոկոսով, շուրջ տասը անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն։ Պետական պարտք-Հնա հարաբերակցությունը 2017 թվականին եղել 55․7  և կառավարելիության տիրույթում, սակայն դրանից հետո մինչև 2020 թվականը աճել է թռիչքաձև և դարձել է 67․3 տակոս՝ մտնելով անկառավարելիության դաշտ»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ