«Երեկ առավոտյան եկել էի Ազգային ժողով, Դեմիրճյան փողոցը խաղաղ-խաղաղ էր, ԱԺ տարածքը նույնպես, շենքի ներսում ևս, դարպասների մոտ առավելագույնը մեկ-որկու ոստիկան կար: Այսօր պատկերը բոլորովին այլ էր՝ 100-ավոր ոստիկաններ, 100-ավոր զինվորներ, ամեն քայլափոխի ավտոմատավորներ, ՊՊԾ ամբողջ ղեկավարությունը «եխիտնի» հայացքներով: Ի՞նչն էր տարբերությունը, երեկ դուք չկայիք, այսօր կարծեմ այստեղ եք, սա ի՞նչ թատրոն է, ինչի՞ց եք վախենում: Վախ չափելու բազմաթիվ ձևեր կան: ԱԺ դարպասները բացել էիք, ԱԺ-ի տարածքը իբր վերադարձրել քաղաքացիներին, ինչ է փոխվել: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ այսօր այս դահլիճում, իրոք հանցագործություն է, անօրինականություն է: Այսօր ասում եք՝ գյուղացին որպես քաղաքացի ազատագրվել է, ենթադրում եմ, որ քաղաքացին էլ որպես քաղաքացի ազատագրվել է, բայց Ազգային ժողովը որպես պետական ինստիտուտ իմ տպավորությամբ փաստացի ազատազրկվել է, պատգամավորներով, լրագրողներով: Ի՞նչ եք մտածում, երբ եք պատրաստվում վերջ տալ այս ԱԺ ազատազրկմանը, այս կապիկությանը»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հարցն ուղղելով Նիկոլ Փաշինյանին:
Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը