23 08 2021

Դատավորի կայացրած ակտում առկա են քրեական հանցակազմի էլեմենտներ. Արթուր Ղազինայն



Երեք պատգամավոր ընդդիմադիր կալանավորված են, առնվազն 12-13-ի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ընտրված են խափանման միջոցներ, սա աննախադեպ երևույթ է: Այս մասին հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանին կրկին կալանավորելու որոշմանը: Նրա խոսքով՝ կան հիմքեր, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կայացրած որոշումը ապօրինի է, առկա են կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր: Պատգամավորը համոզված է, որ պետք է հետևողականորեն հետամուտ լինել, որ նման դատավորները ենթարկվեն կարգապահական, իսկ եթե կան հիմքեր, ապա նաև քրեական պատասխանատվության:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ