23 08 2021

Սրանցից ակնկալել, որ կկարողանան պատասխանել Ալիևին, ուղղակի լավատեսություն կլինի. Բաբկեն Հարությունյան



Պատերազմից հետո Ալիևի հայտարարություններն ամեն օր ավելի ցինիկ են դառնում, իսկ ՀՀ իշխանություններից որևէ արձագանք չկա: Ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:

«Ալիևը տեսնում է, որ այն ինչ ինքը խոսում է մեր երկրի, մեր պետության, մեր բանակի ու նաև այս իշխանությունների մասին, այս իշխանության մեջ չկա մեկը՝ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողից սկսած, որ կարողանա որևէ կերպ հակազդել, պատասխանել Ալիևին: Սրանք փոխարենը թշնամուն պատասխանեն, զբաղված են ընդդիմությանը քաղաքական տեռորի ենթարկելով, սրանց դուխը պատում է ընդդիմության վրա»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ