Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովում։
Նախագիծը բաղկացած է վեց բաժնից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուտցիոնալ բաժանում։ Ըստ Փաշինյանի՝ նախագծի հիմնական քաղաքական ուղերձը ծրագրի նախաբանում է և նա ընթերցեց այդ հատվածը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր անվտանգության ապահովման հիմնական գործոնը և կարևորեց ակտիվ արտաքին քաղաքականությունը որպես անվտանգության ապահովման հաջորդ գործոն։
ՀՀ–ն պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև կառավարության ծրագրում հայ–ռուսական ռազմավարական դաշինքին, ՀԱՊԿ–ին, Մինսկի խմբի աշխատանքներին վերաբերող շեշտադրումները։
«Մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը։ Տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը