Փաստ է, որ բանակցությունները չեն գնում այն ուղղությամբ, ինչ արձանագրվել է Նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«մի կողմից ունենք ՀՀ վարչապետի հայտարարությունները, որոնք առաջարկ են Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման, մյուս կողմից ունենք Ադրբեջանի նախագահի հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունելու մասին, ինչը նշանակում է Արցախի վերջնական կորուստ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը