Ադրբեջանն արդեն դատական գործընթացներ է սկսել Արցախում ոսկու հանքավայրեր մշակած ընկերությունների դեմ: Այս մասին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Արցախի օկուպացված շրջաններ, Քաշաթաղ և Քարվաճառ կատարած այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Դատական գործընթացներն արդեն սկսվել են: Մենք սկիզբ տվեցինք դրան, հրավիրեցինք միջազգային հայտնի իրավաբանական ընկերություններ, և այժմ նրանք դատական գործեր են պատրաստում»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ արտասահմանյան ընկերությունները ոսկու հանքեր են շահագործել Քարվաճառի Կովսականի շրջաններում եւ այլ վայրերում: «Այժմ նրանք պատասխան կտան դրա համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը