11 08 2021

Եթե հիմա չսթափվենք, ապա Հյուսիս-հարավ ճանապարհը կանցնի ոչ թե ՀՀ-ով, այլ Ադրբեջանով. Արթուր Ղազինյան



Կարծում եմ, որ վիճարկելի չէ այն, որ մենք ունենք ներքին և արտաքին անվտանգային լուրջ խնդիրներ, վերջեին երեք տարում մենք մի քանի ԱԱԾ տնօրեն ենք փոխել: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Եթե նայեք Ադրբեջանի տարածքային պահանջներին, որ առաջ է քաշում, ապա դրանք շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ են, ադրբեջանա-թուրքական դաշինքը ունի մի նպատակ էապես վնասել մեր միջազգային սուբյեկտայնությանը և այն դուրս մղել որպես պայմանավորվող կողմ համաշխարհային մեգանախագծերի վերաբերյալ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ