09 08 2021

Էլ բան չկա հարցնելու, դրան պիտի կպնեք, չէ՛, չեմ համագործակցել ԱԱԾ-ի հետ. Վլադիմիր Վարդանյանը՝ Ագնեսա Խամոյանին



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր հարցով ստիպեց ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի իշխանական թեկնածու Վլադիմիր Վարդանյանին հիշել՝ ՍԴ նախկին նախագահներ Գագիկ Հարությունյանի ու Հրայր Թովմասյանի ամագը ու խոստովանել՝ ինչ է զգացել նույն Վարդանյանը, այս երկու անձանց դեմ իշխանության կազմակերպած քաղաքական արշավների ժամանակ:

«Հպարտությամբ հիշում եք, որ 16 տարի Սահմանադրական դարատանում եք աշխատել՝ գլխավոր մասնագետից հասնելով մինչև աշխատակազմի ղեկավարի և վստահաբար ձեր մասնագիտական աճի մեջ մեծ ներդրում է ունեցել Գագիկ Հարությունյանը, ում ուղեկցում էիք արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Բարոյապես ի՞նչ էիք զգում, երբ ձեր ներկայիս քաղաքական թիմակիցները  գրոհներ սկսեցին ԲԴԽ նախագահի Գ. Հարությունայնի, ՍԴ նախագահ Հրայիր Թովմասյանի դեմ, երբ դատարանների այդ թվում ՍԴ մուտքերն էին շրջափակում: Ագնեսա Խամոյանի հարցի հատկապես բարոյական մասը դուր չեկավ նախկիններից սերված, այսօր քայլական պատգամավոր Վարդանյանին, և նա փորձեց շրջանցել կարևոր հարցադրումը:

«Ես պարոն Հարությունյանի հետ անցել եմ երկար ուղի, և նա ՀՀ հիմնադիր այրերից  մեկն է, որը զբաղեցրել է ՍԴ նախագահի պաշտոնն ու ԵՊՀ-ում սահմանադրական իրավունքի և սահմանադրական մշակույթի կայացնողներից է: Նա խիստ կարևոր նյուասներ է փոխանցել ինձ՝ իր հետ արտասահմանյան պատվիրակությունների կազմում ուղեկցելու ժամանակ, ինչպես միջազգային ֆորումներում ակտիվ ներդրում ունենալ՝ ոչ հայանպաաստ փաստաթղթերի կանխման հարցում, որոնք  մեր պատկառելի պաշտոնանար անձանց ամագն էին, բայց դուք չէ որ պիտի գնահատեք իմ բարոյական կողմը»,-ասաց Վարդանյանն ու ինչ որ անհասկանալի օրինակ բերեց հավանաբար Հրայր Թովմասնայի գործունեությունից, որով իբրև արդարացրեց նրա դեմ արշավները:

«ՍԴ աթոռին նստելը դեռ չի վերածում նրան դատավորի, եթե նույն անձը  3-րդ սորտի քաղաքական գործի հայտարարություններ է իրեն թույլ տալի, դրանից հետո մենք ստիպված ենք արձանագրել, որ առկա է դատավորի աթոռ, բայց ոչ դատավոր»:

Խամոյանը նրանից  հետաքրքրվեց նաև՝ արդյո՞ք  հանուն հայրենիքի հնարավոր է բացահայտենք մի օր էլ Վարդանյանն է, ասենք,  համագործակցել ԱԱԾ-ի հետ, ինչպես որ դա փորձում է արդարացնել  վերջինիս հետ քավոր- սանիկ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյան, պատասխանը բացասական էր :

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ