06 08 2021

Ձեր հիմնավորումը տրամաբանական չեմ համարում. Տիգրան Աբրահամյանը՝ Վլադիմիր Վարդանյանին



Հիմնավորումը հանձնաժողովի տարանջատման և երկու հանձնաժողով ստեղծելու մասով, որևէ ձևով տրամաբանական չէ: Ազգային ժողովում իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի նախագիծը ներկայացնելու ժամանակ կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հիմա դուք նույն տրամաբանությամբ կարող էիք ասել՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ենք տարանջատում, որովհետև այնտեղ ոլորտներն ու ուղղությունները շատ ավելի ծանր են: Տպավորությունն այն է, որ այստեղ խնդիրը ոչ թե բուն ուղղություններում այդ ծավալային աշխատանքն է, որտեղ անհրաժեշտություն է առաջացել երկու մասի բաժանելու, այլ ընդամենը խնդիր կար ձեր խմբակցության ներկայացուցիչներին ավել հանձնաժողովի նախագահով ապահովել»:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ նիստում  ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ առողջապահության հարցերի ու աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները գործում են տարանջատված։

Ավելին՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ