Պարոն Սիմոնյան, արդարադատությունը դուք պատկերացնո՞ւմ եք արմենդանիելյանների, գագիկպողոսյանների ոճով, թե Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Հարությունյանի և այլ նման դատավորների տեսքով։ Պատահակն չեմ թվարկում այդ անունները, վերջին երեք տարում Արմեն Դանիելյանի, Մնացական Մարտիրոսյանի, իրենցից և ոչ մեկի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել, իսկ իմ թվարկած դատավորներին, գրեթե բոլորի նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, խոսքն ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Հիմա հարց է առաջանում, եթե ձեր պատկերացրած արդարդատության տեսակը, որակը այդ անձինք են, ուղիղ ասեք։ Ես անկեղծորեն չեմ հասկանում Մնացական Մարտիրոսյանի ֆենոմենը։ Ձեր թիմը միշտ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավաճիռը Մնացական Մարտիրոսյանի կողմից քաղաքական հետապնդման դրսևորում է եղել։ Հարց է առաջանում, այդ վճիռը քաղաքական հետապնդում էր, թե՝ ոչ, որովհետև այն, որ Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ երեք տարվա ընթացքում նույնիսկ մեկ կարգապահական վարույթ չկա, այդ տեսակ դատավորների վերաբերյալ դուք ոչ մի կոնֆլիկտ չունեք, դա նշանակում է այդ վճիռն էլ է ինքը ճիշտ կայացրել»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը