Իրավական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«30 տարի դու ինձ չես թողել ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու ապրես». սա իբր խաղաղության պայմանագրի հավանական թեկնածուի խոսույթն է։ Երբ սա կրկնում ենք, իբր փորձելով ըմբռնումով մոտենալ ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին, լուծում ենք միայն մեկ անփառունակ խնդիր՝ այօրվա մեր աղետի բուն պատճառը դարձյալ «նախկիններն» են, որոնք հանիրավի չեն թողել ապրել ադրբեջանին, հընթացս հանիրավի փաստարկվում է, որ Հայաստանը իբր 30 տարի ագրեսիվ քաղաքականություն է վարել։
Իսկ շա՞տ դժվար է նույն ալիևին հակադարձել մի քանի պարզ փաստարկներով՝ ա) իսկ դեռևս սովետական տարիներին Նախիջևանը, հենց ձեր հայրիկի ջանքերով, ամբողջովին հայաթափ անելը հայերին ապրելու մտահոգությա՞մբ է թելադրվել, բ) ազգային ինքնորոշման իրավունքի իրացումն ու պաշտպանությունը ի՞նչ կապ ուներ ձեր ապրելու իրավունքի հետ, դրա համար էիք բարբարոսաբար ցեղասպանում Սումգայիթում, Բաքվում և ողջ Ադրբեջանում. ոչնչացնում էիք անգամ երկրաշարժի տուժածների համար նախատեսված ձեր տարածքով անցնող օգնությունը, սա էլ էր ձեր ապրելուն խանգարո՞ւմ ....
Հ.Գ. Մի ծանոթ գործիչ ընդգծում է, որ իր խոսքերը երբեք ադրբեջանական մամուլը չի աղավաղում, նույնությամբ հրապարակում է։ Մնում է հարց տալ, իսկ ի՞նչ կարիք կա խմբագրել, եթե ամեն ինչ գերազանցում է իրենց ակնկալիքները ....»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը