04 08 2021

Մեր քաղաքական պատասխանատվությունը հարկադրում է չդադարեցնել պայքարը․ Սեյրան Օհանյան



«Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը․ այս մասին ելույթի իր խոսքում նշեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Մինչ այդ ելույթի իր խոսքում նշեց․

« Այս օրերի ընթացքում զսպման մեխանիզմները ընդդիմության կողմից կարծես չստացվեց, մեր 2 գործընկերներ գտնվում են անազատության մեջ ՝ հայտնվելով այսպես ասած մուրճի քաղաքականության արդյունքում  և կարծում եմ, որ այս իրավիճակը փրկելու, այս իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա․  կամ մուրճին պետք է հակադրենք հանքահատ մուրճ կամ էսպիսի քննարկումներ լինեն, քննադատությունները անհրաժեշտություն են»։

Սեյրան Օհանյանը նաև նշեց,  որ ապրում ենք Հայաստանի և Արցախի համար ծանրագույն ժամանակահատվածում։ Ըստ նրա  ԱԺ-ի 8-րդ գումարման անդրանիկ նիստը սկսել է ծանր և ցավալի իրողության պայմաններում։

« Երկու ամսից ավել է ադրբեջանական բանակը հատել է Հայաստանի սահմանը՝ խախտելով  մեր երկրի ինքնիշխանությունը, 44-օրյա պատերազմի վերքերը դեռ բաց են , իսկ պատերազմը դեռ չի ավարտվել, երբ հարյուրավոր գերիների ճակատագիրն դեռ անհայտ է  և յուրաքանչյուր օր նոր բախումների, զոհերի, գերեվարության փաստեր ունենք,  մեր հասզարավոր հայրենակիցներ ապագայի տեսլական չունեն»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Խոսելով ընդդիմության անելիքների մասին խմբակցության ղեկավարն ընդգծեց ․

 «Մեր քաղաքական օրակարգը  և նպատակադրումները սպառված չեն և մենք քաղաքական պատասխանատվության լրջագույն պարտք ունենք մեր այն 270 հազար ընտրողների առջև, որոնք ձայն են տվել «Հայաստան» դաշինքին , մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի, մեր զոհերի, որոնց առջև մենք խոնարհվում ենք,  նաև՝  400 հազար այն քաղաքացիների առջև, որոնց հուսահատությունը  թույլ չտվեց գալ ընտրատարածք,  և այս պատասխանատվությունը հարկադրում է մեզ չդադարեցնել պայքարը․․․Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրելը կարևորում ենք հենց այս պատասխանատվության  համատեքստում,  համոզված ենք, որ Իշխան Սաղաթելյանը լավագույնս կիրականացնի՝ սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված , այս կարգավիճակից բխող գործառույթները»։

 

 Մնարամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ