03 08 2021

Թշնամու ձեռքին գործիք այսօրվա իշխանությունն է․ Իշխան Սաղաթելյան



Ազգային ժողովի փոխխոսնակի դերը ընդդիմության համար կարևոր լծակներից է, որը կծառայի «Հայաստան» դաշինքի օրակարգին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Երբ իրենց կուսակցության ղեկավարը նորից գա ԱԺ ու մատ թափ տա պատգամավորների վրա, ես անմիջապես կօգտվեմ արտահերթ խոսքի իրավունքից և կասեմ այն, ինչ պետք է ասեմ։ Ես ոչ ծառայողական մեքենայի կարիք ունեմ, որովհետև դրանից լավն ունեմ, ոչ հարմարավետ սենյակի, ոչ էլ ինձ համար հարմարավետ է վերևում նստելը։ Բայց վստահ եղեք, որ այդ լծակը ծառայելու է մեր օրակարգին»,- ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ իր առաջադրման պատճառներից մեկն այն էր, որ կային տեղեկություններ, որ իշխանությունը դեմ է իր առաջադրմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ