Եթե Նիկոլ Փաշինյանը տիրապետում է պետական կառավարման և ռազմական կառավարման համակարգին, և ընդհանուր առմամբ այն անձանց, որոնք այդ համակարգի ներսում են եղել և պաշտոններ զբաղեցրել, ինքը և ընդհանրապես, մեր ժողովուրդը պետք է հասկանան, որ որևէ մեկ անձ, որը որևէ պետական կամ ռազմական պաշտոնում չի եղել, չէր կարող որևէ լծակ ունենար այս կամ այն գործողությունը ղեկավարելու համար: Որոշումներ կայացնելու իրավունքը տրված է պետությանը, գերագույն հրամանատարին և ռազմական ղեկավարությանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն խոսքին, թե Սեյրան Օհանյանը պետք է բացատրի, թե շքեղ առանձնատուն իրեն որտեղից, ինչ միջոցներով է ձեռք բերել, նախկին նախարարն ասաց. «Այդ բոլոր հարցերը կարող եք տալ Անդրանիկ Քոչարյանին: Ես մեկ բան միայն կարող եմ ասել, որ Անդրանիկ Քոչարյանը դատավոր չէ: Բոլոր հնարավորություններն իրենք ունեն ստուգումներ իրականացնելու և պարզելու: Եթե խոսքն անվտանգության համակարգի մասին է, անվտանգության խնդիրների, 44-օրյա պատերազմի մասին է, դա չի կարող իջնել ասֆալտի, պարկետի մակարդակի»:
Մնարամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը