02 08 2021

Մեր գործընկերները ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են․ Արամ Վարդևանյան



Ցավում եմ, որ Վլադիմիր Վարդանյանը խոսում է նրա մասին, որ կարող է մի դատախազ, մի դատավոր շրջանցել ՀՀ սահմանադրությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում «Հայաստան» խմբակցության անդամները բարրձրացրել են իրենց խմբակցության երկու պատգամավորի կալանքի մեջ գտնելու հարցը։

«Ես ուզում եմ ֆիքսենք, որ մեր գործընկերները ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարա ասի՝ պատգամավորին առանց ԱԺ համաձայնության կարող են կալանավորել, թող ուղղակի իրավաբանությունից չխոսա», - ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ կալանավորված են Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ովքեր ընտրվել են ԱԺ պատգամավոր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ