28 07 2021

Գրոհները շարունակվելու են ու մեր պատերազմը դեռ չի ավարտվել․ Նաիրա Զոհրաբյան

Գրոհները շարունակվելու են ու մեր պատերազմը դեռ չի ավարտվել․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պատերազմը չի ավարտվել
Ունենք երեք զոհ
Այսօր լուսադեմին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Սարատեղի կոչվող բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել եւ սկսվել է ինտենսիվ հրաձգություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
Ծավալվել են տեղային մարտեր, որոնք դեռ շարունակվում են։
Ունենք երեք զոհ, երկու վիրավոր։
ՀՀ ՊՆ-ն նշում է, որ կան կորուստներ նաեւ ադրբեջանական կողմից, ինչը ինձ, մեղմ ասած, քիչ է մխիթարում։
Ակնհայտ է, որ բոլոր այն ուղղություններով, որտեղից Ադրբեջանը հիմա էլ Հայաստանից տարածքային ակնկալիքներ ունի, գրոհները շարունակվելու են ու մեր պատերազմը դեռ չի ավարտվել։
Ի դեպ, Զանգեզուրի միջանցքի մասով, որի «վրա» Ադրբեջանն ու Թուրքիան արդեն միջազգային ներդրողներ են հրավիրում. Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը նոր կապուղի կդառնա եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։
Իսկ հիմա ես ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի»։
Я не вижу ваши руки։
Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին եւ ապաքինում վիրավոր տղաներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ