ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Նկարներից մեկում ՀՀ վարչապետի պաշտոնը ապօրինի կերպով զավթած հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն է 2021 թվականի հունիսի 12-ին, երբ իշխանազավթման նախընտրական քարոզչության շրջանում, ռազմական բնույթի պետական հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելու պետական դավաճանության հանցանքի դիմաց Իլհամ Ալիևի հետ 15 հայ ռազմագերիների առևտուրը (թրաֆիքիգը) անամոթաբար ներկայացվում էր իբր հերոսություն՝ վաստակելով էժան դիվիդենտներ մարդկանց անհատական տվյալներ հրապարակելու միջոցով։
Մյուս նկարում հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջն է 2021 թվական հուլիսի 26-ի դրությամբ, որից տեսանելի է, որ վերջին գրառումը կատարվել է հուլիսի 22-ին՝ ՀՀ կառավարության նիստի մասին։ Այդ էջում ոչինչ գրված չէ ո՛չ 2021 թվականի հուլիսի 23-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 13 հայ ռազմագերու 6-ական տարվա ազատազրկման դատապարտման մասին, ո՛չ էլ այսօրվա՝ ՀՀ քաղաքացիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի դատավարության մասին։ Հուլիսի 23-ին դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արման Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանը, Մելս Կարապետի Ամբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը