Մեծ պլանը շարունակվում է։ Երեք տարի առաջ ես գիտեի, որ նիկոլենք, իրեն բերող Արևմուտքի մութ ուժերը հանձնելու են Արցախը, Արցախի հարցը լուծելու են ի շահ Ադրբեջանի, բայց երբեք չէի պատկերացնի, որ Արցախից հետո հերթը գալու է Հայաստանին, բայց 44-օրյա պատերազմից հետո ասել եմ, որ հաջորդն անցնելու են Հայաստանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը։
«Դարեր առաջ մարդուն հոգեպես ստրկացնելու համար 24 ժամ չէին ծեծում, ստորացնում, այլ կես ժամ ծեծում էին, մարդը մտածում էր ամեն ինչ վերջացավ, մեկ-երկու օր հետո կրկին կես ժամ ծեծում էին՝ ավելի չարչարելով։ Հիմա մեզ մոտ սա է․ գետը հոսում է, մենք նայում ենք։ Մեկ էլ նորից կրակոց է լինում, ոնց որ չարչարես մարդուն, թողնես 23 ժամ հանգիստ ու նորից չարչարես։ Սովորում ես դրան ու աստիճանաբար ստրկացման է տանում, մեծ պլանն էլ շարունակվում է»,-ասում է Աճեմյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը