26 07 2021

Արդեն 12 օր է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում անհետացած 2 հայ զինծառայողների մասին. Աբրահամյան

Արդեն 12 օր է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում անհետացած 2 հայ զինծառայողների մասին. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։

 

Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։

Չնայած առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է։

Սրանք մտածում են, որ հայեցակարգեր մշակել-ընդունելով կամ ծառայություն կրճատելով կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։

Իրականում ինչպես մյուս համարգերում զրոյացման գործընթաց է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ