17 07 2021

Առուշանյանին կալանավորելու գայթակղություն այս իշխանությունից զատ ունեցել է թշնամին. Վարդևանյան



Մենք տեսնում ենք, որ բռնաճնշումներն հասել են այնպիսի մակարդակի, որ մենք կարող ենք ունենալ իրավական հարցերի վերաբերյալ քննարկում և դրան զուգահեռ տեսնենք նոր իրավական մարտահրավերներ։ Այս մասին ասաց սահմանադրագետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսում։

«Այս իրավիճակը եղել է 3 տարիների ընթացքում, այն նորություն չէ․ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մարդիկ փորձում էին ներկայացնել իրական վիճակը, բերման էին ենթարկվում, կորոնավիրուսի պայմաններում դիմակ չդնելու համար իրենց տերմիններով «պառկեցնում էին ասֆալտին», կամ «փռում էին ասֆալտին»։ Այս տերմինաբանությանը ես լավ չեմ տիրապետում, բայց, օրինակ, Հայաստանի դատախազությունը շատ լավ կարողանում է  մեկնաբանել։ Չգիտեի, որ մուրճի ֆենոմնեը որպես երևույթ քարոզարշավի ընթացքում օգտագործելը, ասելը որ «չագուճը տալու ենք մարդկանց գլին», դատախազությունը բծախնդրորեն ի զորու է մեկնաբանել։ Ցավոք սրտի, դատախազությունը նույնկերպ չի կարողանում մեկնաբանել կալանավորման աբսուրդ միջնորդությունները»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ