Ակնհայտ է, որ մինչ ընտրությունները, մենք բոլորս ականատես ենք եղել, որ Նիկոլ Փաշաևը որևէ կերպ չէր կարողանում հավաքել իր համակիրներին Հայաստանի որևէ մարզում։ Դրա համար իր հետ խմբեր էր պտտում։ Փաստ է, որ «Հայաստան» դաշինքի բոլոր հանրահավաքները անցնում էին շատ մարդաշատ, պրոդուկտիվ։ Այդ հանդիպումների հիմքում էլ ապագայի մասին խոսակցություններն էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։
«Այսինքն մի կողմում կար Նիկոլ, որն իր ամբողջ նախընտարական ծրագիրն էր անվանել ապագա կա, բայց որևէ անգամ չխոսեց ապագայի մասին, բայց մյուս կողմում «Հայաստան» դաշինքը կենտրոնացել էր հենց ապագայի վրա։ Ընտրությունների օրը պարզվեց, որ պատկերը որը ԿԸՀ-ն արձանագրեց կտրականապես տարբեր է մեր աչքերով տեսածից»,- ասաց Վարդանյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը