19 06 2021

Ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. Արթուր Վանեցյան

Ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել

«Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ:

Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ  կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն:

Իրեն գժի տեղ դնելու սովորություն ունեցող կապիտուլյանտը նաև սա չի մարսելու, իսկ դո՞ւք, պարոնայք իրավապահներ: Կարծում եք կմարսե՞ք:

Թեև մեր թիմակիցներն արդեն իմունիտետ ունեն նման հիմարությունների նկատմամբ, որովհետև գիտեն, որ մեջքին կանգնած է հզոր և կուռ թիմ, բայց հիմա ու վերջին անգամ զգուշացնում եմ՝ կա՛նգ առեք քանի ուշ չէ, խելքի եկեք, մի կատարեք «չագուջով գժի» ապօրինի հրահանգները, հակառակ դեպքում ներում չի լինելու:

Սիրելի՛ թիմակիցներ, պինդ կացեք, մի տրվեք սադրանքների: Վստահ եղեք, այս աննորմալությանը հաշված ժամեր են մնացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ