Վաղը չէ մյուս օրը եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները, եկեք մերժենք սուտը և ապրենք մարդավայել՝ իրար հարգելով, եկեք մեր կյանքից հանենք չընդհատվող խելագարությունը ու մի պահ հանգիստ հասկանաք՝ ո՞նց ենք դուրս գալու այս ավերակներից: Այսօր իր ուղերձում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
«Հայաստանցինե՛ր, դուք չ՞եք հոգնել աղմուկ-աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայ-հրոցից դուք չե՞ք զզվել: Եկեք լռեցնենք գժվեցնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելը և հանգիստ մեր շահերն առաջ տանելը: Եկեք լավ ապրելու մասին այս հեքիաթները տանք հեքիաթասացի գլխին ու խելքով իրական լավ կյանք ստեղծենք բոլորի համար: Եկեք շրջենք ամբարտավան, դատարկ, անկարողների էջը և ընտրենք պրոֆեսիոնալիզմը, համեստությունը և աշխատասիրությունը»,-ասաց Վանեցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը