17 06 2021

Այս չարիքին մնացել է 3 օր․ Ջիգյարով, կազմակերպված, հավեսով՝ հունիսի 20-ին ընտրեք համար 24-ը․ Սաղաթելյան



 Մարտունեցիներն աշխատող, ստեղծող արարող մարդիկ են և քաջ գիտակցում են պետության և պետականության կարևորությունը։ Այս մասին Մարտունի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Դուք այսօր կանգնած եք ոչ թե մեր կողքին, այլ առաջին հերթին՝ մեր պետության, պետականության, ձեր գյուղի կողքին, ձեր հարազատի ու ձեր զինվորի կողքին։ Երկիրն անդունդի մեջ է, և հունիսի 20-ին պետք է այս վիճակից դուրս գանք՝ կանխելով այս չարիքի վերարտադրությունը», - ասաց Սաղաթելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ