17 06 2021

Տեր-Պետրոսյանի քաղաքական մեղադրանքները Ռոբերտ Քոչարյանին, հիմնազուրկ են. Ռուբեն Հակոբյան



«Երբ հայտնի դարձավ, որ պետք է արտահերթ ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցի, ինձ թվաց, որ արդարամտորեն Տեր-Պետրոսյանը կարող է հետ վերադարձնել այն մոլորված ընտրազանգվածին, որը 17 թվականին խլեց Նիկոլ Փաշինյանը, երբ «Ելք» դաշինքն էր ձևավորվում: Լրիվ համաձայն եմ վերլուծաբանների այն կարծիքի հետ, որ 60-70 տոկոս ընտրողները, որոնք ձայն տվեցին «Ելքին», Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրողներն էին: Եվ իսկապես, խորհրդարան մտնելուց հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես ոչնչացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հիմա ինձ թվում էր, որ Տեր-Պետրոսյանն անկեղծորեն ցանկանում է, քաղաքական իր այդ հայտը մոլորյալներին հետ վերադարձնելու համար է, բայց ինչպես ճիշտ նկատեցիք՝ հենց սկզբից հասկացրեց, որ հարևանցիորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին, բայց քաղաքական առումով հիմնական հարվածի թիրախը դարձավ Ռոբերտ Քոչարյանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ