16 06 2021

Երեք տարվա մեջ մի բան է փոխվել՝ շիշ բռնողից դարձան «չագուչ» բռնող․ Վահե Հակոբյան



Վարչապետի աթոռը զբաղեցնողը, 2000 ոստիկանի ուղեկցությամբ երեկ մեկնել է Սյունիք և սպառնացել մարզի այն համայնքապետերին, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո։ Այս մասին այսօր Աշոցքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

 «Դա քիչ է, հիմա նա սպառնում է երկրի խոշորագույն հիմնարկներից մեկի աշխատակիցներին, որ հեռացնելու է աշխատանքից։ Ու այդ մարդու գլխավորած քաղաքական ուժը հիմա հայտ է ներկայացնում, որ վերարտադրվի։ Ինչի՞ համար։ Ես կարծում էի, որ նրանց պաստառների վրա պատկերված դրոշը դիզայներական հնարք է, բայց հիմա համոզված եմ, որ դա ռևերանս է իր եղբայրներ՝ Ալիևի և Էրդողանի կողմը։ Երևի խոսք են տվել, որ եթե վերարտադրվեն, այդ դրոշն ընդհանրապես վերանալու է մեր երկրի տարածքից», - ասաց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ