16 06 2021

Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել. Նաիրա Զոհրաբյան

Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել. Նաիրա Զոհրաբյան

Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել, իսկ հիմա սպառնում է իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 

«Միքայել Մինասյանը հերթական փաստաթուղթն է հրապարակել: Շշմելու է: Զարհուրելի է:

Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել: Հոկտեմբերի 10-ին մեր զոհերի թիվը մի քանի հարյուր էր, Շուշին ու Հադրութը մերն էին:

Ու հիմա նա մուրճը գրկած քարոզարշավ է անում` սպառնալով իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով։

Իր ագրեսիվ փոքրամասնությանը եւս մի մարտի 1-ի «զարյադկա» տալով։

Գորինի Հերոստրատը մի միտք էր անընդհատ կրկնում`մարդկային լկտիությունը աստվածներից զորավոր է»,- գրել է Զոհրաբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ