14 06 2021

Ընտրելով համար 24-ը, մեր երկրին կրկին բերելու ենք արժանապատվություն․ Արծվիկ Մինասյան



Արմավիրի մարզն իր մեջ ներառում է հայոց չորս մայրաքաղաքները՝ Արմավիր, Երվանդաշատ, Վաղարշապատ, Վագարան։ Արմավիրը ներառում է հայոց հոգևոր կրոնական կենտրոնը՝ Էջմիածինը։ Արմավիրը հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշն է իր Սարդարապատով։ Արմավիրը ներառում է հայոց տնտեսական հզորության երկու խորհրանիշ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանն ու Մեծամորի ԱԷԿ-ը։ Արմավիր քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը։

«Այսօր այդ հզորությունները միավորելու համար եկել է «Հայաստան» դաշինքը։ Դաշինք, որը մի կողմից կառուցված է հայ ժողովրդի վերջին շրջանի արժանապատվությունը մարմնավորող Սյունյաց աշխարհից՝ ի դեմս «Վերածնվող Հայաստանի» և համայն հայության իրավունքների պաշտպանություն իրականացնող ՀՅԴ-ից։ Այս դաշինքին առարկայական, հաղթող կեցվածք տվող և ապագա հաղթանակն երաշխավորողը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է», - ասաց Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ