Մենք չենք կարող միջանցք տալ որեւէ մեկին։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես տեղյակ չեմ այդ միջանցքից։ Մենք չենք կարող միջանցք տալ որեւէ մեկին։ Ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տանք»,- ասել է երրորդ նախագահը։
Ճշտող հարցին՝ արդյոք ինքը դե՞մ է միջանցք տալուն, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հարյուր տոկոս։ Որ պիտի տարածաշրջանում այդ կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանքի մասին է խոսքը. այսինքն՝ մենք պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ, ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը