27 05 2021

Հայաստանի սահմանները լիկվիդացիոն գներով դուրս են բերվում միջազգային աճուրդի․ Արտակ Զաքարյան

Հայաստանի սահմանները լիկվիդացիոն գներով դուրս են բերվում միջազգային աճուրդի․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին ու միջազգային հանրությանն արած առաջարկին, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները հեռանում են Սոթք-Խոզնավար սահմանային հատվածից, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվում են դիտորդները, դրանից հետո տեղի են ունենում սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ:

 

Զաքարյանը նշել է կապիտուլյանտի առաջարկը մեկ նախադասությամբ. «Հայաստանի սահմանները լիկվիդացիոն գներով դուրս են բերվում միջազգային աճուրդի»։

«Այսինքն, նոր հակամարտության «կարգավորման» նոր առաջարկ է անում ԵԱՀԿ-ին։ Եթե այս առաջարկը լուրջ ընդունվի Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ- անդամ մյուս երկրների կողմից, ապա դա մեր սահմանների երկայնքով նոր միջազգային հակասությունների դուռ կարող է բացել։

 

Երկրորդ, իսկ եթե Ադրբեջանը համաձայնվի մի պայմանով, որ ԵԱՀԿ կազմում Թուրքիայի «խաղաղար-դիտորդները» ևս պետք է մասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք գոտու ձևավորման և սահմանազատման նիկոլակերտ ակցիային։

Եվ վերջապես երրորդ. իսկ կա՞ մի նախադեպ, երբ միջազգային խաղաղարար կամ դիտորդական ստորաբաժանումները մտել են որևէ տարածաշրջան ու հետո հեշտությամբ լքել այն»,- գրել է Զաքարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ