27 05 2021

Ամբողջ սահմանով հրաման է տրված չկրակել Ադրբեջանի ուղղությամբ. Վոլոդյա Հովհաննիսյան



«Ամբողջ սահմանով Ադրբեջանն ինչ ուզում, անում է: Քրեական գործերի սպառնալիքի տակ զինվորականներին հրամայել են չկրակել: Ցանկացած սպա ու զինվոր, ով կրակի Ադրբեջանի ուղղությամբ, նրա դեմ քրեական գործ է հարուցվելու: Ասեմ ավելին՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ երբ մեր Սովետաշենի զորամասի 25 զինվորականները գնացել էինք շտաբի պետին փրկելու, որին ծեծել են ու մինչև հիմա պառկած է հիվանդանոցում, զենքերը ձեռքներից վերցրել են, ձեռնամարտի են գնացել մինչև ատամները զինված թուրքական սպեցնազի դեմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ