26 05 2021

Ժամանակին մենք իրականացրել ենք շատ ավելի մեծ ճանապարհաշինական աշխատանք և՝ մեր ուժերով․ Ռոբերտ Քոչարյան



Ժամանակին մենք իրականացրել ենք շատ ավելի մեծ ճանապարհաշինական աշխատանք և իրականացրել ենք մեր ուժերով։ Ես համոզված եմ, որ մենք ունենք այդ պոտենցիալը։ Այն ժամանակ բոլոր ընկերությունները թարմացրել են իրենց տեխնիկան։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Օրինակ, մենք պահանջ էինք դնում, որ եթե ընկերությունը չունի լազերային հարթիչ, նա չի կարող մասնակցել ասֆալտապատման մրցույթին։ Եվ ընկերությունը միանգամից ձեռք էր բերում այդ սարքը։ Շինկազմակերպությունների նյութատեխնիկական բազան թարմացնելու նպատակով նաև լուծել ենք լիզինգի հարցը։ Կար նաև ուրիշ ճանապարհ․ հրավիրել դրսի կազմակերպություններին։ Բայց այդ դեպքում մեր տեղական ընկերությունները կմեռնեին և կմնային որպես «փոս փակող» ընկերություններ։ Պետք է փորձել աշխատանքը հնարավորինս իրականացնել մեր ուժերով, իսկ եթե լինի այլ մոտեցում պահանջող կտոր, քննարկել և դրա համար մասնագետ հրավիրել՝ առանձին ծրագրի շրջանակում կամ որպես ենթակապալառու»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ