20 05 2021

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ուղղությամբ. Ալիև

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ուղղությամբ. Ալիև

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի, ինչպես նաև սահմանազատման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Ria.ru կայքը:


«Ես բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ուղղությամբ, որպեսզի ամբողջությամբ ավարտին հասցնենք փոխհարաբերությունների ռազմական կողմը եւ նվազագույնի հասցնենք ապագա ռիսկերը», - ասել Է Ալիեւը հինգշաբթի "Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հեռանկարներ" թեմայով բանավեճի ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ