20 05 2021

Մեր մոտեցումը ճիշտ է և արդարացնում է իրեն․ Փաշինյան



Ինչպես է  հնարավոր դարձել, որ ադրբեջանական զինծառայողները անցնեն սահմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Նախ ասեմ, որ պատերազմից հետո մեր սահմանը երկարել է մի քանի հարյուր կմ-ով: Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը ձյան տակ է և որտեղ որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ: Ինչպիսի իրավիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը, ճշգրիտ նույն վիճակում է ադրբեջանական կողմից: Այստեղ ուրիշ խնդիր կա, որ նոյեմբերի  9-ի հայտարարության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք: Որովհետև, այո, մեր գնահատմամբ ադրբեջանական զորքերի շարը ուղիղ հակադրության մեջ է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ: Այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք և դիվանագիտական աշխատանք իրականացնենք սա արձանագրելու համար»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ