16 05 2021

Սյունիքում բանակցություններն ավարտվել են

Սյունիքում բանակցություններն ավարտվել են

Yerkirmedia.am-ը գրում է․ Սյունիքից մեր աղբյուրները հայտնում են, որ քիչ առաջ Սյունիքում Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են։

Բանակցությունների վերջնական արդյունքները դեռևս անորոշ են։ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը գրում է. «Հավանաբար, լավ է լինելու, նահանջի մասին խոսակցություններ կան, իսկ թե որքանով` առաջիկայում կերևա»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը:

Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ